News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ կողմերի միջեւ ձեւավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի եւ շարունակական բնույթ կկրի։

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային եւ մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության հիմնական գործիքակազմը։ Նախագահը ներկայացրել է նաեւ ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը եւ այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ամերիկյան կողմի աջակցությամբ վերակառուցված ՊԵԿ շնագիտական կենտրոնի համատեղ բացման միջոցառում անցկացնելու հնարավորությանը։

Դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել կողմերի միջեւ մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում համագործակցությունը եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը հետագա աշխատանքների շարունականության հարցում։ Դեսպանն, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարեւորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը եւ հայկական կողմի հետ համագործակցությունը։

Կողմերը բարձր են գնահատել ԱՄՆ դեսպանության եւ Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները եւ համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման եւ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։

Տպել
Ամենաշատ