News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես չգիտեմ, թե ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ շատ բան է խառնվել։ Մենք հրապարակել էինք մեր բանակցությունների փաթեթը, դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի՞ մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են, որ առանց նախապայմանների է, շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով»,- ասաց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական նպատակները, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը.

«Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե բացահայտ ռազմական աջակցություն Ադրբեջանին ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի՝ ինչ օգուտը։ Մենք բավականին օգուտներ քաղեցինք, որովհետեւ միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ