News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այս ամսվա սկզբին իրականացրել են AGM-183A Air-launched Rapid Response Weapon (ARRW) հիպերձայնային հրթիռի փորձնական արձակում, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք իրադարձությունը հաջող է ընթացել, հաղորդում է Defence News-ը: 

Հայտարարության մեջ ասվում է, որ Stratofortress B-52H ռմբակոծիչը Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ թողարկել է ARRW-ի նախատիպը, որը պատրաստվել է Lockheed Martin-ի կողմից: Մարտի 13-ին անցկացված փորձարկումը ARRW-ի գործող նախատիպի երկրորդ արձակումն էր եւ նպատակ ուներ ստուգել զենքի համապարփակ բնութագրերը, հայտնել է ՌՕՈւ-ն։ 

Ռազմաօդային ուժերը հավելել են, որ փորձարկումը հասել է մի քանի նպատակների՝ առանց ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու: Այս ձեւակերպումը տարբերվում է ARRW օպերատիվ նախատիպի առաջին գործարկումից հետո դեկտեմբերին հրապարակված հայտարարությունից։

Ռազմաօդային ուժերի դեկտեմբերյան հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ B-52-ը հաջողությամբ թողարկել է ARRW-ն: Մարտին տեղի ունեցած փորձարկման մասին վերջին հաղորդագրության մեջ հաջողությամբ բառը չի օգտագործվել, պարզապես նշվել է, որ B-52H Stratofortress-ը թողարկել է ARRW-ի երկրորդ նախատիպը: 

Ինժեներներն ու փորձարկողները տվյալներ են հավաքում հետագա վերլուծության համար, ասել են ռազմաօդային ուժերը: Փորձարկումն իրականացվել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայում 412-րդ փորձարարական թեւի կողմից: 

Պատասխանելով հարցին, թե արդյոք մարտի 13-ի փորձարկումը հաջող էր, ռազմաօդային ուժերը Defense News-ին ասել են, որ լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրի, բացի հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ