News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքի բնակիչը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել մեքսիկական թմրակարտելի հետ կապված հրազենի ապօրինի շրջանառության համար, հայտնում է Fort Worth Star-Telegram-ը՝ վկայակոչելով Տեխաս նահանգի Հյուսիսային շրջանի դատախազությանը:

24-ամյա Դանիել Լոյոլան մեղավոր է ճանաչվել գնդացիր պահելու համար։ ԱՄՆ շրջանային դատավոր Ռիդ Օ'Քոնորը նրան դատապարտել է 10 տարվա դաշնային բանտարկության՝ մեքսիկական թմրակարտելին զենք ուղարկելու փորձի համար։

«ATF-ի (Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկների բյուրո) եւ Տեխասի ոստիկանության հիանալի գաղտնի աշխատանքի շնորհիվ մենք կանխեցինք թմրակարտելին վտանգավոր զենք ուղարկելու փորձը,- ասել է ԱՄՆ դատախազ Լեյգա Սիմոնթոնը,- Արդարադատության նախարարությունը մտադիր է դադարեցնել հրազենի հոսքը հարավային սահմանով»։

Լոյոլան Instagram-ում գրել է, որ ինքն ունի ինքնաձիգ, խլացուցիչ եւ 50 տրամաչափի հրացան, որը սովորաբար փնտրում են մեքսիկական նարկոկարտելները, եւ որ ինքը կցանկանա գնել ծանր գնդացիր:

Գաղտնի գործակալը հաղորդագրությունները տեսնելուց հետո զրույց է սկսել Լոյոլայի հետ։ Լոյոլան համաձայնել է 20 000 դոլար կանխիկ գումարով M60 գնդացիր գնել գաղտնի գործակալից եւ նշել է, որ վճարումը կկատարվի Մեքսիկայից։

Լոյոլան երկու գաղտնի գործակալների հետ հանդիպել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Ֆորտ Ուորթ քաղաքի ավտոկայանատեղիում։ Նա փոխանցել է գումարը, եւ գործակալները Լոյոլային են փոխանցել ստվարաթղթե տուփ, որի մեջ եղել է երեք մասից M60։

Հրազենի համար ավելի քան 20 000 դոլար կանխիկ վճարելուց հետո Լոյոլան սկսել է զննել զենքը եւ անմիջապես ձերբակալվել է:

Ձերբակալությունից հետո Լոյոլան խոստովանել է, որ M60-ը գնել է մի մարդու անունից, որն աշխատում է մեքսիկական թմրակարտելի համար: Նա հայտարարել է, որ նախկինում մի քանի միավոր հրազեն է վաճառել տղամարդուն, եւ որ 50 տրամաչափի հրացանը, որը տեղադրել է Instagram-ում, նույնպես գնել է այդ տղամարդու անունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ