News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախորդ փաթեթները ԵՄ-ն ընդունում էր բավականին կանոնավոր՝ ամեն ամիս։ Վերջին՝ 10-րդ փաթեթն ընդունվել է փետրվարի 24-ին։ Սակայն պատերազմը շարունակվում է արդեն մեկ տարի, եւ ամեն ինչ մի փոքր փոխվել է, ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին RMF FM-ի եթերում։

«Այսօր շատ ավելի քիչ ցանկություն եւ ախորժակ է առկա հետագա պատժամիջոցների համար։ Կարծում եմ՝ հոգնածություն կա», - ասել է Մորավիեցկին:

Նա նաեւ պատասխանել է RMF FM-ի հարցին, թե ինչպես է տեսնում այն ​​փաստը, որ ԵՄ-ն այժմ ավելի շատ կենտրոնացած է պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի, քան նոր փաթեթների վրա աշխատելու վրա:

«Մի կողմից մենք Եվրահանձնաժողովին մատնանշում ենք այն անցքերը, այն բացերը, որոնք Ռուսաստանը օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ մյուս կողմից՝ մենք նրանց թվում ենք, ովքեր ուղարկում են հետագա փաթեթներ»,  - ասել է Լեհաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթներին» պատժամիջոցների հարցը կվերադառնա ԵՄ օրակարգ։

Մասնավորապես, ինչպես նշել է Լեհաստանի վարչապետը, նա տեղյակ է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես բաց է դրա համար։

Նա հավելել է, որ «զգույշորեն եւ լավատեսորեն» է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթների հարցում գործընկերներին համոզելու հեռանկարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ