News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Օրենսդիր մարմնի անդամներին շնորհակալություն եմ հայտնել 2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կապակցության՝ նշելով, որ ճանաչման հռչակագիրը ընդունվել է Արցախի համար դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո՝ որպես գործնական ապացույց այն բանի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք հավատարիմ են ազատության և անկախության գաղափարներին։

Ներկայացրել եմ 2020 թվականի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողությունները, շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ