News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։

Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։

Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ