News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանը, որը կառուցում է Ռուսաստանը, կդառնա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական արշավի այցեքարտերից մեկը։ Այդ մասին գրում է Hurriyet թերթը։

Ապրիլի 11-ին Թուրքիայում սկսվում է ուղիղ քարոզարշավի շրջան՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Կուսակցություններն ու պետության ղեկավարի թեկնածուները հանրահավաքներ կանցկացնեն ու ելույթներ կունենան, ամբողջ երկրով մեկ կփակցվեն քաղաքական գործիչների հաջողությունները հիշատակող պաստառներ։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նաեւ մտադիր է հիշեցնել «Աքքույու» ատոմակայանի մասին, որը կառուցվում է Թուրքիայի հարավում՝ Մերսինում։ Էրդողանն ինքը իր ելույթներում հաճախ է անդրադառնում կայանի թեմային՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը հանրապետության համար։

Ընթացիկ քարոզարշավում «Աքքույու» ԱԷԿ-ը կներկայացվի որպես ներկայիս իշխանությունների մեգանախագծերից մեկը, որը հպարտություն է առաջացնում։ Բացի կայանից, նման նախագծերի ցանկը ներառում է թուրքական առաջին Togg էլեկտրամոբիլը, հայրենական կործանիչը, թեթեւ ավիակիր հանդիսացող TCG Anadolu դեսանտային նավը եւ այլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ