
Այսօր Փարիզում բողոքի ցույցին մոտ 93 հազար մարդ է մասնակցել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ ձերբակալվել է 23 մարդ։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում իշխանությունների կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի տասներորդ օրն է։
Ցույցերի ու անկարգությունների հետ կապված՝ երկրում ներգրավված է մոտ 13 000 ոստիկան։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ նման մեծ թիվը, որը ռեկորդային է երկրի համար, արդարացված է «հասարակական կարգի համար լուրջ վտանգով»: