News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իրականացվող ուսումնասիրությունները շատ կարեւոր էին նոր իրավիճակը հասկանալու եւ նախապատրաստվելու տեսանկյունից, պետությունը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է փոխել կառավարման մոդելը։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա հայտնել է, որ շրջափակման առաջին օրվանից փորձ է արվել ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, այլեւ հարցերին մոտենալ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ դրա համար պետք էր հետեւողական աշխատանք տանել, ինչը շատ կարեւոր էր ոչ միայն Արցախի, այլեւ ողջ աշխարհի համար:

«Կարեւոր էր պատկերացնել, որ խնդիրը ոչ միայն պարենի կամ էներգակիրների պակասն է, այլեւ հասարակության եւ պետության ապագայի հետ կապված խորքային ճգնաժամը։ Եթե մենք խոսում ենք ճգնաժամի եւ խնդիրների մասին, որոնք ազդում են բոլորի վրա, ապա կարեւոր է աշխատանքին մոտենալ պրոֆեսիոնալ կերպով»,-նշել է Վարդանյանը։ 

Նախկին պետնախարարը հավելել է, որ Արցախում եւ Հայաստանում բովանդակային քննարկումների պակաս կա: «Առանց թափանցիկության, առանց ճիշտ վերլուծության եւ ախտորոշման չենք կարող դիմակայել ներկա եւ ապագա մարտահրավերներին»,-նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ