News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եթե այս գարնանը ադրբեջանական հարձակում չլինի, ապա կարելի է ասել, որ ԵՄ առաքելությունը հաջողել է, կարծում է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։

Շատ հայեր ուրախ են ԵՄ ներկայության համար, Deutsche Welle-ի հետ հարցազրույցում ասել է Ռիթերը։

Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը նաև շտապել է զսպել ակնկալիքները՝ շեշտելով, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, նրանք չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։

«Մենք չենք կարող միջամտել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»,-ասել է Ռիտերը։

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանային հարձակում է լինելու: Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- հավելել է նա:

Փետրվարի 20-ին Եվրամիությունը Հայաստանում տեղակայել էԵՄ առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Դրա նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության և մարդկային անվտանգության ամրապնդմանը և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ