News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը Ռուբեն Վարդանյանի հայտարարության կապակցությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ:

Նրա մեկնաբանության մեջ ասվում է. «Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո սկսել է ակտիվորեն քննադատել Արցախում տիրող արատավոր բարքերը։ Այսօր, օրինակ, հայտարարել է, թե մի քանի հոգի, որ կապ ունեն Արցախի պաշտոնյաների հետ, ռուսների միջոցով փող են աշխատում։ Դրա համար էլ բարձրացել են ապրանքների գները։

Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում։ Կամ էլ՝ սկզբից չի ասում։ Այն, ինչը քննադատում եք, սկիզբ է առել հենց Ձեր պաշտոնավարման ժամանակ, երբ իշխանություն էիք և ի պաշտոնե պատասխանատու հենց այդ ամենի համար։ Կադրային քաղաքականությունից սկսած՝ օպերատիվ շտաբի գործունեությամբ ավարտած խոսք անգամ չի կարող լինել հավասարության և արդարության մասին։ Դրա փոխարեն պաթետիկ հայրենասիրական ճառեր՝ որքան կուզես։

Թե բա՝ իմ թիմում հայրենասեր մարդիկ են։

Ձեր հայրենասեր թիմը, պարո´ն Վարդանյան, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ։

Ասում եք՝ Ձեր ժամանակ տալոններով ամեն բան հավասար էր։ Պիտի հիասթափեցնեմ․ Ձեր ժամանակ հավասար էր մակարոնն ու բրինձը, գազարն ու կաղամբը, բայց ո´չ Ձեր հայրենասեր թիմի և հասարակ քաղաքացու սեղանների պարունակությունը։ Թե՞ կառավարական կուլուարներում բրնձով և գազարով փլավ էր մատուցվում։ Ի դեպ, ասենք թե՝ պաշտոնի նշանակման միջոցառման ժամանակ շրջափակում չկար, իսկ պաշտոնից ազատման «վերջին զանգի» միջոցառու՞մը։ Էլի տալոնո՞վ էր՝ արդար և հայրենասեր։

Իսկ ռուսների միջոցով առևտուր անելը ո՞վ մոդա գցեց։ Պատասխանեմ՝ ձեր հայրենասեր թիմը, ով հատուկ ծանոթի կարգով էր վառելիք ու ծխախոտ տրամադրում և մարդիկ ստիպված սկսեցին դիմել ռուսներին։

Իսկ ամենապահանջված ապրանքների տենդերներն ո՞վ էր շահում։ Իհարկե, Ձեր հայրենասեր թիմը՝ իր մերձ շրջապատով։

Իսկ Արցախ ելքի ու մուտքի «վիզան» ու՞մ հովանու ներքո էր։ Կրկին Ձեր հայրենասեր թիմի։

Եվ այսպես շարունակ։

Ի դեպ, քանի առիթ է ստեղծվել, հետաքրքրվեմ՝ երբ բոլոր հանրային միջոցառումներին վեհորեն կանգնում էիք Արցախի այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուների հետ նույն շարքում, քայլում նրանց հետ Ստեփանակերտի փողոցներով, խորհրդակցում կարևոր որոշումներից առաջ, անգամ՝ հուշահամալիր գնում նրանց ընկերակցությամբ, հակասություն չէիք տեսնում Ձեր խոսքի և գործի մեջ։ Ես և ինձ պես շատերը ոչ միայն տեսնում էինք, այլև կանխատեսում․․․

Ասել կուզեմ՝ Արցախում հայրենասիրություն խաղալու կարիք չկա։ Այստեղ ամեն ընտանիք յուրաքանչյուրին հայրենասիության դասեր է տալիս հայրենիքին զոհաբերած կյանքերով, հաշմված ճակատագրերով և ամենօրյա զրկանքներով։

ժողովրդի հիշողությունը կարճ է, ժողովուրդը միամիտ է՝ եթե կուզեք, բայց իմաստուն։ Թե չէ՝ եթե հայրենասիրությունն էլ տալոնով եղավ, վա՜յ մեզ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ