News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վերջնականապես կորցրել են ադեկվատությունը՝ հայտարարելով «Հայաստանում ցեղասպանության ենթարկված հարյուր հազարավոր ադրբեջանցիների մասին»։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «198 գյուղ ավերելու եւ 1918 թվականին 135 հազար ադրբեջանցիների տեղահանելու մեջ»։

«Նույն հանցավոր նպատակով 1948-1953 թվականներին ավելի քան 150 հազար ադրբեջանցիներ զանգվածաբար եւ բռնի տեղահանվեցին հայկական ԽՍՀ տարածքում գտնվող իրենց հայրենի վայրերից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ծերեր եւ նորածիններ, զոհվեցին՝ չդիմանալով վերաբնակեցման ծանր պայմաններին, կլիմայական կտրուկ փոփոխություններին, ֆիզիկական ցնցումներին եւ տանջանքներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Բացի այդ, 1988-1992 թվականների ընթացքում նշված հանցագործությունները համակարգված կերպով շարունակվել են, Հայաստանի կառավարության կողմից Արեւմտյան Ադրբեջանի 185 բնակավայրերից ավելի քան 250 հազար ադրբեջանցիներ արտաքսվել են, ենթարկվել հետապնդումների, բռնի տեղահանվել հայրենի հողերից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով, որ բերված մեջբերումը որեւէ աղերս չունի իրականության համարժեք ընկալման հետ, մեկնաբանություններն ավելորդ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ