
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։
Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։