News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 11
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 30-ին, հանդիպում են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:

Գործով տուժող ճանաչված ծնողները դժգոհ են եւ՛ վարույթն իրականացնող մարմնից, եւ՛ պետական կառույցներից: Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով մի քանի տասնյակ գրություններ է ուղարկել տարբեր կառույցների, սակայն պատասխանները ծնողներին չեն գոհացրել: Զինծառայողների ծնողները վստահ են, որ նախաքննությունն ուղղորդված է ընթանում, եւ, որ հույս չունեն, թե մեղավորներն ի վերջո պատժվելու են:

Հրդեհից մահացած զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, մինչեւ հանդիպմանը մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծնողներին չի ընդունել, որովհետեւ չուներ պատասխան:

«Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա: Սա ուղղորդված է, մենք մեծ ակնկալիք չունենք: Թող Փաշինյանին քննեն, տեսնենք՝ ինքը կարո՞ղ է ապացուցել, որ բենզինով է եղել: Եթե բենզինը լցրել ու վառվել է, բա շմոլ գազն այդ 10 րոպեում ինչպե՞ս երեխեքին հասավ»,- ասաց Արտյոմ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո առաջին նախնական վարկածն առաջ է քաշել Փաշինյանը, հայտարարելով, թե սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան
Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային…
Կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան
Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները…
Կացարանում մահացած 15 զինվորների գործով ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ
Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկու…
Ազատի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանի խափանման միջոցը երկարացվել է
Սարգսյանը հավելել է, որ դատարանի որոշման…
Այս գործով կալանավորված 4 անձ չկա․ Փաստաբանը Վարդապետյանի հայտարարությունը համարում է չստուգված
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ...
Կարճ ժամկետում կավարտենք վարույթը. Նաև ծնողների առաջ քաշած վարկածն է քննվում. Վարդապետյանը` 15 զինծառայողի մահվան մասին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ կարճ...
Ամենաշատ