News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին եւ նրան ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու, ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման և ոլորտին վերաբերելի այլ հարցերի մասին։

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են ինտեսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ