News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդները նախատեսում է 2023թ. ավարտել երեք ցամաքային բրիգադների ինտեգրումը գերմանական զորքերին՝ եվրոպական հավաքական պաշտպանության ամրապնդման նպատակով։ Պլանը նախատեսում է 8 հազար մարդու մասնակցություն։ Զորքերի մասնակի միաձուլման մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Նիդեռլանդների Թագավորական բանակի հրամանատար,  գեներալ Մարտին Վեյնենին։

Նշվել է, որ Նիդեռլանդների ցամաքային ուժերի կազմում կան երեք մարտական բրիգադներ, որոնցից երկուսն արդեն ինտեգրվել են գերմանական զինված ուժերին։ Տեղեկացվել է, որ կմիավորվեն նաեւ թեթեւ հետեւակի հոլանդական 13-րդ բրիգադը եւ բունդեսվերի 10-րդ տանկային դիվիզիան։

Ինտեգրման պլանում անդրադարձ չկա Korps Commandotroepen-ին՝ Նիդեռլանդների բանակի հատուկ նշանակության ստորաբաժանմանը։

Վեյնենը, բացատրելով երկու բանակների փոխգործակցության նոր սկզբունքները, ընդգծել է, որ երբ Գերմանիայի հրամանատարը որոշում է ընդունում, ապա այստեղ բանավեճի տեղ չպետք է լինի։

«Եթե հոլանդացի հրամանատարը ցանկանում է սեփական որոշում կայացնել Նիդեռլանդներում, ապա դրան հաջորդելու է քննարկում սկսելը։ Անկասկած, մենք պետք է հարգենք միմյանց»,- նրա խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ