News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Նիկոլ Փաշինյանի անձնական սեփականություն հանդիսացող ՔՊ խմբակցության անդամները, փորձելով արդարացնել իրենց կողմից անդադար իրականացվող հանցավոր սադրանքները, հերթական անգամ մանիպուլացնում են հասարակությանը` դեղին մամուլին բնորոշ ոճով խեղաթյուրելով իրականությունը։

Երեկվա «քստմնելի սադրանքով» պայմանավորված` դրսից տարբեր միջոցներով հրահանգավորվողները փորձում են հասարակությանը կերակրել իրենց սին և լկտի ստերով. միջադեպն ընդամենը արդյունքն է նրա, որ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չդատապարտեց Ազգային ժողովում իր ներկայացուցիչների նախկինում թույլ տված հանցավոր գործողությունները, այլև օգտվելով իրավապահ համակարգում իրենց լծակներից, ըստ էության, արգելեց դրանց քրեաիրավական գնահատումը հետևանքներով հանդերձ: Ավելին, նման երկակի ստանդարտների կիրառումից զատ, քաղաքական ամենաբարձր մակարդակով այս իշխանությունը խրախուսեց իր անդամների կողմից խուլիգանական պահվածքը, Ազգային ժողովի մեծամասնության կողմից իշխանազանցման և օրենքների խախտման, պատգամավորների միջև միջանձնային հարաբերությունների և կարգավիճակով պայմանավորված էթիկայի խախտման դեպքերը, ինչի արդյունքն էլ տեսնում ենք բոլորս:

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու։

Եվ հիշեք, որ չկա հավերժական «ոչինչ», հետևաբար ոչ մի սադրանք և դրա կազմակերպիչ անպատիժ չեն մնալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ