News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ առավոտյան Գլենդելի հայկական եկեղեցու մոտ հակահայկական տրամադրություններով թռուցիկներ են փակցվել։ Քաղաքապետ Արդի Քասախյանը դա անվանել է անթույլատրելի եւ անխիղճ արարք, գրում է LA Times-ը:

Հայ Առաքելական Սուրբ Մարիամ եկեղեցու մոտ տեղադրված լապտերների սյուներին փակցված թռուցիկները պարունակել են Հայոց ցեղասպանությունը ժխտող հաղորդագրություններ, ընդ որում, դրանց վրա նշված է, որ Իսրայելը «լիովին աջակցում է» դրա ավարտին։ Դրանցում նաեւ հղումներ են եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակմանը, որը վերածվել է հումանիտար ճգնաժամի։

«Այսօր մենք շարունակում ենք հետեւել ատելության խմբերի ջանքերին, որոնք շարունակում են քարոզել ցեղասպանության վայրագ գործողությունը հենց այստեղ՝ Գլենդել քաղաքում, որտեղ բնակվում է ԱՄՆ-ի խոշորագույն հայկական համայնքներից մեկը»,-ասվում է Քասախյանի հայտարարության մեջ:

Քասախյանն իր հայտարարության մեջ նշել է, որ թռուցիկների փակցման պատասխանատուները «անկասկած ոգեւորված էին» Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտմամբ եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ:

Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամ Լորա Ֆրիդմանը հակահայկական թռուցիկներ փակցնելը «նողկալի» է անվանել։      

«Եկեք հստակ հայտարարենք, որ մենք թույլ չենք տա, որ այդ ռասիստները պառակտում մտցնեն հրեական եւ հայկական համայնքների միջեւ»,-գրել է Ֆրիդմանը Twitter-ում:

Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հետաքննում է միջադեպը որպես հայ եկեղեցու եւ համայնքի դեմ ատելության հողի վրա հնարավոր հանցագործություն։  Միջադեպը տեղի է ունեցել Բեւերլի Հիլզում հակահայկական թռուցիկների տարածումից մի քանի ամիս անց, նշում է KTLA-ն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ