News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը, որը փորձել է մաքսային հսկողություն անցնել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ իր անձնական ուղեբեռում ունենալով ութ կենդանիների դիեր, անցյալ շաբաթ մեղադրվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների մասին օրենքը խախտելու դավադրության մեջ, գրում է La Times-ը։

Գալթ քաղաքից 49-ամյա Ջեյսոն Քիթ Բրյուսը նույնպես մեղադրվել է կեղծ ցուցմունքներ տալու եւ ԱՄՆ-ում ապրանքների մաքսանենգության մեջ: Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել 43-ամյա Պի Դանիշ Ալիին, որը ղեկավարում է որսորդական սարքավորումների եւ զբոսավարների ընկերություն Պակիստանում:

Եթե Բրյուսն ու Ալին մեղավոր ճանաչվեն մեղադրանքի բոլոր կետերով, նրանց սպառնում է մինչեւ 26 տարվա ազատազրկում եւ 550 000 ԱՄՆ դոլարի տուգանք: Մեղադրանքներից ամենալուրջը՝ մաքսանենգությունը, նախատեսում է առավելագույն պատիժ ՝ 20 տարի եւ տուգանք ՝ 250 000 ԱՄՆ դոլար:

Դատախազ Ֆիլիպ Թալբերտը հայտնել է, որը 2013-2018 թվականներին առնվազն 25 որսորդներ պայմանագրեր են կնքել Ալիի հետ՝ տրամադրելով կեղծ փաստաթղթեր՝ առնվազն 97 կենդանու դի ԱՄՆ ներմուծելու համար: 

ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ Բրյուսը Ալիին 50 հազար դոլար է վճարել Պակիստանում անհետացման եզրին գտնվող  լադախյան ուրիալի որսի համար: Նպատակն էր, ի վերջո, մաքսանենգ ճանապարհով տեղափոխել որսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ