News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի դաշնային կառավարությունը եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը մոտ են գործարքի կնքմանը, որն ուղղված է հյուսիսից նավթի արտահանման վերսկսմանը։ Այս մասին  Reuters-ին հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ չորս աղբյուրներ: Թուրքիան դադարեցրել է Իրաքի Հյուսիսային Քրդստանի կիսաինքնավար շրջանի Քիրքուքի հանքավայրերից դեպի Ջեյհան նավահանգիստ գազամատակարարումը մարտի 25-ին այն բանից հետո, երբ պարտվել է Բաղդադի կողմից հարուցված արբիտրաժային գործը։ Իրաքը մեղադրել Է Թուրքիային 1973 թվականին խողովակաշարի շուրջ համաձայնագիրը խախտելու մեջ՝ քրդական կառավարությանը թույլ տալով նավթ արտահանել առանց Բաղդադի համաձայնության 2014-2018 թվականներին:      

Օրական մոտ 450 000 բարել կասեցված հոսքերը կազմում էին նավթի համաշխարհային մատակարարումների միայն 0,5 տոկոսը։ Երկու կողմերի միջեւ նախնական համաձայնագրում նշվում է, որ իրաքյան նավթի արտահանումը դեպի հյուսիս կիրականացվի Իրաքի պետական մարքեթինգային SOMO ընկերության եւ Քրդստանի բնական պաշարների նախարարության (MNR) կողմից։ Եկամուտները կփոխանցվեն MNR-ի կողմից կառավարվող եւ Բաղդադի կողմից վերահսկվող հաշվին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական համաձայնագիրն ուղարկվել է Իրաքի վարչապետին՝ վերջնական հաստատման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ