News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անսովոր շքեղ ընդունելություն է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական ​​այցի ժամանակ, որը որոշ վերլուծաբաններ դիտարկում են որպես Պեկինի աճող հարձակման նշան Եվրամիության հիմնական դաշնակիցների վրա՝ ԱՄՆ-ին հակազդելու համար, գրում է Reuters-ը:

«Չինաստանի արտաքին քաղաքականության բոլոր հարձակողական գործողությունների հետին պլանում ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն են, ուստի համագործակցությունը ցանկացած երկրի հետ, հատկապես այնպիսի միջին կամ մեծ տերության, ինչպիսին Ֆրանսիան է, այն է, ինչ նրանք կփորձեն անել ԱՄՆ-ին հակազդելու համար»,- ասել է Դենվերի համալսարանի չինագիտության եւ արտաքին քաղաքականության պրոֆեսոր ՉԺաո Սույշենը:

Rhodium Group-ի վերլուծաբան Նոյ Բարկինը կարծում է, որ Չինաստանի գլխավոր նպատակը Եվրոպայի ու ԱՄՆ-ի ավելի սերտ մերձեցումը թույլ չտալն է։

«Այս իմաստով Մակրոնը, թերեւս, Պեկինի ամենակարեւոր գործընկերն է Եվրոպայում», - ասել է նա: Դիվանագետները հաճախ Մակրոնին տեսնում են որպես ԵՄ հիմնական քաղաքականության կարեւոր շարժիչ ուժ:

Մակրոնը Չինաստան է մեկնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, երկուսն էլ փորձել են ճնշում գործադրել Չինաստանի վրա Ուկրաինայի հարցով, սակայն չեն կարողացել ստիպել Սիին հրապարակավ փոխել իր դիրքորոշումը:

Այնուամենայնիվ, Մակրոնի համար շքեղ ընդունելություն են կազմակերպել։

«Բոլորին պարզ է, որ Վաշինգտոնի ռազմավարական վասալ լինելը փակուղի է։ Չինաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները Չինաստան-Եվրոպա համագործակցության կամուրջի վերածելը ձեռնտու է երկու կողմերին եւ աշխարհին»,- գրում է չինական Global Times-ը:

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, որը շատ է մեկնել Չինաստան, ժողովրդական հավաքների մեծ դահլիճում ստորագրման արարողության շրջանակում Reuters-ին ասել է, որ Սիի հմայքը ունեցել է իր ազդեցությունը:

Վաշինգտոնում Չինաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական ​​փոխգործակցությանը վերաբերվում են որոշակի թերահավատությամբ:

Բացի Ուկրաինայից, Չինաստանը կողջունի վերակառուցումը, որը նրան տնտեսական առումով կմոտեցնի Եվրոպային՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում, սակայն այս պահին նման տեղաշարժը քիչ հավանական է, նշում են գործակալության աղբյուրները:

Վաշինգտոնը սպասողական մոտեցում է ցուցաբերում Ուկրաինայի հարցով Պեկինի եւ Եվրոպայի փոխգործակցության վերաբերյալ: Հինգշաբթի Մակրոնը Պեկինին հորդորել է ողջամիտ զրույց ունենալ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, իսկ ֆոն դեր Լյայենն ասել է, որ Սին պատրաստակամություն է հայտնել խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Վերլուծաբան Բարկինն ասում է, որ Մակրոնը կարծես թե շատ օգուտ չի քաղել այս ուղեւորությունից:

«Մակրոնը, կարծես թե, համարել է, որ կարող է հմայել Սիին՝ որպեսզի նա փոխի իր մոտեցումը պատերազմի նկատմամբ», - ասել է նա: «Նա Սիին մի շարք նվերներ է մատուցել․ դատապարտել է բաժանումը՝ որպես ծուղակ, իր հետ բերել է հսկայական բիզնես պատվիրակություն եւ վերահաստատել իր աջակցությունը ռազմավարական ինքնավարությանը, բայց փոխարենը ոչինչ չի ստացել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ