News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթի՝ լրտեսության մեջ կասկածվող լրագրող Էվան Գերշկովիչի կալանավորումն անօրինական է, ապրիլի 11-ին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Էնդրյուս բազայից Հյուսիսային Իռլանդիա թռիչքից առաջ։

«Մենք պարզ հասկացնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին անօրինական է», - ասել է պետության ղեկավարը։ Բայդենը նաև նշել է, որ փորձել է զանգահարել Գերշկովիչների ընտանիքին, սակայն մինչ այժմ դա անել չի հաջողվել։

Գերշկովիչը ձերբակալվել է մարտի 30-ին Եկատերինբուրգում, երբ փորձում էր պետական գաղտնիք ներառող գաղտնի տեղեկատվություն ստանալ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին։

Լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 276-րդ («լրտեսություն») հոդվածով: Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Գերշկովիչին երկու ամսով կալանավորել է։ Գերշկովիչը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ռուսաստանում լրագրողական գործունեությամբ է զբաղվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրագրողների նկատմամբ ուժի կիրառումն անընդունելի է. անաչառ հետաքննել հունիսի 12-ի դեպքերը. Մամուլի միջազգային ինստիտուտ
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության…
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն
Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների...
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Ամենաշատ