News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին վնասազերծած՝ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները։ Երիտասարդը, որը նախընտրել է չհրապարակել իր անունը, պատմել է, որ ապրիլի 10-ի երեկոյան փողոցում կայանած մեքենայի մեջ նստած են եղել, երբ նկատել են երկու դանակը ձեռքին գյուղով շրջող կասկածելի երիտասարդի։ Կանգնեցրել են նրան, ռուսերենով մի քանի հարց տվել, սկզբում նա համր է ձեւացել, ապա մի քանի բառ ասել անգլերեն։ Տեղացիները հասկացել են, որ ադրբեջանցի է, նրան վնասազերծել են եւ գյուղում թուրքերեն իմացող միակ մարդու՝ 83-ամյա Վոլոդյա Մուրադյանի օգնությամբ զրուցել նրա հետ։

«Ասաց՝ 19 տարեկան եմ։ Ըստ իրեն՝ երեք օր առաջ փախել էին։ Ինքն ասաց՝ երեքով ենք, երկուսն անտառում են մնացել։ Ասում էր, որ իրենց մոտ վիճակը շատ վատ է, զինվորին վատ են պահում, ղեկավարությունն անասունի պես է վերաբերվում իրենց, դրա համար են փախել։ Ինքն ասաց, որ իր զենքը թողել է գետի մոտ։ Առավոտյան թոռս գնաց գտավ զենքը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վոլոդյա Մուրադյանը։

Աշոտավանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը նախքան բռնվելը ջերմոցներով է անցել, հասցրել է մի քանի տուն մտնել։ Բնակիչների նկուղներում խնձոր եւ պահածոներ է կերել, դանակներ վերցրել։ Գյուղացիները նրան քաղաքացիական հագուստով են բռնել․ զինվորական հագուստը տներից մեկում է փոխել եւ այնտեղ թողել։

«Մտել է ընկերոջս տուն, իր կոշիկներն է հագել, ուտելիքներին է ձեռք տվել, գուցե թունավորել է, չգիտենք, թափել ենք ամեն դեպքում։ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ ամբողջ գիշեր փնտրել ենք երկրորդին, չենք գտել։ Ինքն ասում է, որ փախել է, բայց եթե, իրոք, այդպես լիներ, իրենց դիրքերի հետեւում գտնվող գյուղը կգնային, ոչ թե այստեղ»,- պատմեց Աշոտավանի բնակիչը։

Ադրբեջանցին հանել է նաեւ բնակչուհի Արեւիկ Օհանյանի տան պատուհանի ցանցը, բայց ներս մտնել չի կարողացել։ Նկուղ է գնացել, պահածոներից օգտվել։

«Ես այդ օրը Սիսիանում էի, ինձ հետո են տղաները պատմել՝ ինչ է կատարվել։ Այգու դուռը փակ է եղել, չգիտեմ՝ ոնց են մտել։ Երեւի հարեւանի տանիքով են բարձրացել։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլոր դռները պետք է փակենք, դուրս չգանք, դանակ պահենք։ Հսկողությունը պետք է շատ ուժեղ լինի։ Տղաները հիմա հսկողություն են իրականացնում գյուղի տարածքում։ Հիմա գյուղում փակ տներ կան, մտածում եմ՝ անգամ կարող է այնտեղ մտած լինեն»,- ասաց բնակչուհին։

Գյուղացիների տեղեկություններով՝ իրավապահների մոտ գտնվող ադրբեջանցին ձեռնամարտի աշխարհի չեմպիոն է։ Աշոտավանի բնակիչների համար անհասկանալի է՝ ինչպես է կարողացել տղան կարողացել աննկատ հաղթահարել Նախիջեւանից մինչեւ իրենց գյուղ ընկած չորս գյուղերի ճանապարհը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Նրանցից մեկն ավելի ուշ հայտնաբերվել է Աշոտավան համայնքում։

Նշենք, որ Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից, մոտ 20 կմ հեռավորությամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին դեռ չի գտնվել։

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին դեռ չի հայտնաբերվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել «Խաղաղության խաչմերուկի» համար
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից…
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ընդդիմադիրներին ակցիան՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ
Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ…
«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց
Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է…
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ Փաշինյան
Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը...
Ամենաշատ