Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ եւ ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա», - ընդգծեց վարչապետը։