News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Հատուկ ռեպորտաժ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ազգությամբ հայ չէ, եւ անգամ Վրաստանի ղեկավարի մայրն է զարմացած, որ «ոչ ոք չի խոսում» իր ոչ հայկական ծագման մասին։

«Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձ հետ հարցազրույց անելու։ Նրանք ինձ ասացին, որ գիտեն իմ հայկական ծագման մասին եւ ավելացրեցին, որ վախենում են՝ ինձ մոտ այդ առումով բարդույթներ ի հայտ գան։ Ես նրանց պատասխանեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինել։ Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,- հայտարարել է Սահակաշվիլին։

«Հեռուստատեսությամբ եւս մեկ հաղորդում է եղել, խորհրդային տարիների մի մնացուկ տեղից վեր թռավ եւ ասաց, որ Սահակաշվիլին հայ է։ Ինձ զանգահարեց մայրս եւ ասաց. ինչո՞ւ ոչ ոք այնտեղ չասաց, որ դու հայ չես։ Մենք էթնիկ բոլոր խմբերի խառնուրդ ենք, մեծ քաղաքակրթությամբ երկիր»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։

Մեկնաբանելով Վրաստանում «Կրոնների մասին» օրենքի ընդունման փաստը՝ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն կընդունվեր, եթե նույնիսկ փողոց 100 հազար մարդ դուրս գար։ Նախագահի խոսքով, 8 տարի առաջ, երբ նախատեսվում էր այս օրենքի ընդունումը, Թբիլիսիի փողոցներ 100 մարդ էր դուրս եկել եւ բողոքի ակցիա անցկացրել։ Այն  ժամանակվա իշխանություններն օրինագծի քննարկումը հետաձգել էին։ Ինչպես նշել է Սահակաշվիլին, խորհրդային վարչակազմին ձեռնտու չէր կրոնական հանդուրժողականությունը, հայտնում է «Գրուզիա online»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ