News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության որեւէ փոփոխություն չի կատարելու: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ես որպես պաշտոնյա մինչեւ 2021-ի դեկտեմբերը որեւէ արեմտյան մայրաքաղաքում չեմ եղել, որեւէ կոլեգայի հետ չեմ հանդիպել որպես ԱԽ քարտուղար: Սա մեր արտաքին քաղաքականության եւ դիրքորոշումների վարման  ցուցիչն է եղել: Ես եղել եմ Մոսկվայում, Աստանայում, Բիշքեկում:

2020-ի պատերազմից հետո Հայաստանի անվտանգության միջավայրը հայտնվել է շատ խոցելի պայմաններում, բայց նույնիսկ այդ դեպքում մենք խոսել ենք Մոսկվայի հետ եւ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ օրինակ, Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության եւ այլն: Դրանից հետո 2021-ին Հայաստանի վրա երկու հարձակում է տեղի ունենում՝ մայիսին եւ նոյեմբերին, եւ մեր առջեւ խնդիր է առաջանում մեր անվտանգության միջավայրի մասին մտածելու: Ես միայն արեւմտյան մայրաքաղաքներում չեմ եղել, եղել եմ նաեւ Իրանում, Հնդկաստանում եւ փորձել ենք մեր անվտանգության խնդիրները լուծել:

Մենք օգնության հարցով ՀԱՊԿ-ին դիմել ենք 2021-ի մայիսին, նոյեմբերին եւ այդպես շարունակ, եւ երբ օգնություն չենք ստացել, փորձել ենք այլընտրանքներ փնտրել: Եվ երբ մեզ մեղադրում են, որ մենք ինչ-որ արտաքին քաղաքականություն ենք փոխում, ես առաջինը իրենց կմեղադրեի, կասեի՝ դուք մտածեք, մենք ձեզնից ենք առաջինը օգնություն խնդրել, ասել՝ մեր հարցը լուծեք 2021-ի մայիսին, նոյեմբերին: Երբ տեսել ենք, որ չեք լուծում, գնացել ենք մեզ համար անվտանգության երաշխիքներ փնտրելու»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ նկատեց, որ այդ ժամանակ Ուկրաինայի պատերազմ չկար. «Հիմա շատերը քննարկում են, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով է երեւի այս ամենը տեղի ունենում: Ոչ, մեր պրակտիկայի պատճառով է այս ամենը տեղի ունենում:

Ես սա չէի կոչի վեկտորի փոփոխություն,  ես դա կկոչեի փնտրտուք անվտանգության որոշակի երաշխիքների: Որովհետեւ մենք այդ երաշխիքներն ու հնարավորությունները փնտրում ենք նաեւ Դելիում»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ռուսական կողմից հնչող փաստարկներին, որ դուք զորահավաք չեք հայտարարել, ռազմական դրություն չեք հայտարարել, ու մեզ ասում եք՝ եկեք օգնեք, ԱԽ քարտուղարն ասաց. «Եթե ուզենան օգնել, հազար պատճառ կգտնեն օգնելու, երբ չեն ուզում օգնել, հազար պատճառ են գտնում չօգնելու: Ռազմական դրության մասին օրենքն ընդունեինք, ասելու էին՝ դելիմիտացված սահման չկա, չգիտենք՝ ոորտեղ պահենք: Դելիմիտացված սահման ունենայինք, ասելու էին՝ ուզում եք գանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմե՞նք: Ինչ էլ անեինք, պատճառներ գտնելու էին»:

Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է, որ գնահատական տան ստեղծված իրավիճակին եւ ճանաչեն այն սահմանը, որը իրենք պետք է պաշտպանեն. «Ի դեպ, ոչ թե պետք է դիտորդական առաքելություն ուղարկեն, այլ... ի վերջո, դա ռազմական ալյանս է, ռազմական ալյանսը ինչպե՞ս է դիտորդ ուղարկում»:

Հարցին, թե հնարավոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նոր մակարդակի բարձրանան, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ես կարող եմ խոսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, այն ինտենսիվ զարգանում է: Մենք փորձում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններ ունենալ տնտեսության ավելի լայն համատեքստում: Զարգացած տեխնոլոգիաներ ունենալու համար շատ կարեւոր են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Վերջերս երկու բարձրաստիճան այց ենք ունեցել տնտեսական ուղղությամբ: Ռազմաքաղաքական առումով դրանք դեռ այն փուլում չեն քննարկելու համար: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդպիսի համագործակցություններ լինեն»:

Դիտարկմանը, թե նախ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա՞լ. «Չէ, ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չկա, որեւէ կաշկանդվածություն չկա այլ երկրների հետ համագործակցելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք համաձայն են ղազախական հարթակում հանդիպմանը...
Ամենաշատ