News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հանրային տրանսպորտը Երեւանում աշխատում է ուշացումներով եւ կանգառներ է գալիս մեծ միջակայքերով՝ անհրաժեշտ քանակությամբ շարժակազմի բացակայության պատճառով։ Այս մասին Երեւանի ավագանու նիստում ապրիլի 18-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

Նա հավաստիացրել է, որ այդ խնդիրն արդեն լուծվում է։ Պաշտոնյան ավելացրել է, որ ուշացումները կապված են նաեւ խցանումների հետ։ «Այս հարցի լուծման նպատակով հատկացվել են առանձին գծեր հանրային տրանսպորտի համար»,- ընդգծել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ