News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունում ավտոմեքենաների վաճառքը մարտին ավելացել է 28,8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն  ամսվա համեմատ՝ կազմելով մինչեւ 1,088 մլն միավոր, վկայում են Ավտոմեքենաների արտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) տվյալները:

ԵՄ բոլոր խոշորագույն շուկաները նախորդ ամիս ցույց են տվել վաճառքի երկնիշ աճ՝ Իսպանիայում դրանք կազմել են 66,1 տոկոս, Իտալիայում՝ 40,7 տոկոս, Ֆրանսիայում՝ 24,2 տոկոս, Գերմանիայում՝ 16,6 տոկոս։

Ընդհանուր առմամբ Եվրոպայում վաճառված նոր մեքենաների թիվը (ԵՄ երկրներ գումարած Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա եւ  Մեծ Բրիտանիա) մարտին ավելացել է 26,1 տոկոսով եւ կազմել 1,42 մլն ավտոմեքենա։

Անցյալ ամիս ԵՄ-ում Volkswagen խմբի (VW) ավտոմեքենաների (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche եւ այլն) վաճառքներն ավելացել են 35 տոկոսով՝ հասնելով 275757-ի։ ԵՄ շուկայում VW-ի մասնաբաժինը նախորդ տարվա 24,2 տոկոսից աճել է մինչեւ 25,3 տոկոս:

Stellantis ավտոկոնցեռնի ավտոմեքենաների վաճառքը (Fiat Chrysler-ի եւ PSA Group-ի) աճել է 29 տոկոսով՝ մինչեւ 216862 միավոր: Stellantis-ի շուկայական մասնաբաժինը մնացել է 19,9 տոկոսի մակարդակում:

Renault Group-ի վաճառքներն աճել են 30 տոկոսով՝ մինչեւ 110,496 ավտոմեքենա, Hyundai Group-ի (ներառյալ Kia-ն)՝ 9 տոկոսով՝ մինչեւ 83,376 ավտոմեքենա:

Toyota ավտոմեքենաների վաճառքն աճել է 25 տոկոսով, BMW-ինը՝ 28 տոկոսով, Mercedes-Benz-ինը՝ 20 տոկոսով։

Тesla Inc. Էլեկտրական մեքենաների վաճառքը ԵՄ-ում ավելացել է 1,8 անգամ՝ մինչեւ 40777 միավոր:

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում էլեկտրամոբիլների վաճառքն աճել է 1,6 անգամ՝ կազմելով 151 573 ավտոմեքենա։ Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը եվրոպական շուկայում մարտին աճել է մինչեւ 13,9 տոկոս՝ նախորդ տարվա 11,4 տոկոսի դիմաց։

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 17,9 տոկոսով եւ կազմել 2,65 մլն միավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ