News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Յուկատան թերակղզու հարավ արեւելյան ափին գիտնականները հսկայական կապույտ փոս են հայտնաբերել՝ ստորջրյա ուղղահայաց քարանձավ: Խորությամբ այն զիջում է միայն Չինաստանի Սանշա Յունլում հայտնաբերված 300 մետրանոց փոսին, գրում է IFL Science-ը։

Յուկատանի կապույտ փոսն անվանել են Տամ Հա (Taam ja’) — «խորը ջուր»՝ մայայի լեզվով։ Նրա մակերեսը 13 690 քառակուսի մետր է։  Քարանձավն ունի շատ շեշտակի 80 աստիճան լանջեր։ Կապույտ փոսի ելանցքը ծովի մակարդակից մոտ հինգ մետր ցածր է։

Մեքսիկական քարանձավը նկատելիորեն ավելի խորն է, քան Եգիպտոսի հայտնի 125 մետրանոց Մեծ Կապույտ փոսը: Գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն այն մանրէներն ու այլ օրգանիզմները, որոնք բնակվում են այնտեղ, ինչպես նաեւ ուսումնասիրեն քարանձավի երկրաբանությունը:

Կապույտ փոսերը առաջացել են վերջին սառցե դարաշրջանում։ Այն ժամանակ ծովը հարյուր մետրով ցածր էր, քան հիմա։ Սկզբում անցքերը ձեւավորվել են որպես կրաքարային քարանձավներ,  հետո ջրի մակարդակը բարձրացել է, իսկ խոռոչի առաստաղը փլվել է։ Դրանից հետո քարանձավը լցվել է ծովի ջրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ