News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ Հարավային Կովկասում ռուսական անվտանգության ճարտարապետության եւ տարածաշրջանում ռուսական ներկայության ավարտի սկիզբը։ Այս մասին ապրիլի 25-ի քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Մոսկվայի կողմից բոլոր արձագանքները, նրա խոսքով, հիշեցնում են լավ ական վատ խաղի ժամանակ։

«Խոսքը Հարավային Կովկասում քաղաքական իմպոտենցիայի մասին է»,-նշեց փորձագետը: Նրա խոսքով՝ հիմնարար հարց է դրված՝ պատրաստ է արդյոք Ռուսաստանը կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Եթե Ռուսաստանը պատրաստ չէ, եթե ռուս խաղաղապահները կանգնած են կամրջի վրա, եթե այդ կամրջի կողքին կա ռուսական ամրացված կետ, եւ ադրբեջանական կողմը պարզապես զբոսնում է եւ այնտեղ անցակետ է դնում, ապա ի՞նչ տարբերություն կա ռուս խաղաղապահների, Մակրոնի թվիթթերյան գրառումների եւ Շիֆի բանաձեւերի միջեւ։       

Կարծում եմ՝ այս փուլում մեծ տարբերություն չկա։ Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը վաղ թե ուշ ընդհանրապես չի լինի Հարավային Կովկասում, քանի որ եթե Մոսկվան պատրաստ չէ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի գոնե անվտանգ կյանքն ու հայկական Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է ընդհանրապես Ռուսաստանը պետք Հայաստանին»,-հարցրեց փորձագետը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա, ինչպես նկատեց քաղաքագետը, այս փուլում առանձնահատուկ հնարավորություններ չունի հարցին  ուժային լուծում տալու համար։   

«Հայաստանը փորձելու է այդ հարցը բարձրացնել միջազգային ատյաններում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, թեեւ Բաքվի համար դա առանձնապես նշանակություն չունի»,-նշեց Գրիգորյանը: Նրա համոզմամբ՝ Բաքուն տեսնում է հնարավորությունների պատուհան, որը կրկնակի ստեղծվել է Ուկրաինայում, թեեւ մինչ այդ էլ ուժային մարտավարությունը գործողության մեջ էր։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը դեռ երկու ամիս առաջ հայտարարել է, որ Հայաստանի հետ Լաչինի շրջանի սահմանին պետք է անցակետ տեղադրվի ։ «Այս ամբողջ շրջափակումը սկսվել է հենց այդ նպատակով եւ այդ պահանջներով։ Դա մեծ ռազմավարության մի մասն է, որը Բաքվում անվանում են «ինտեգրացիա»։ Ստեփանակերտի ներկայացուցիչների այս բոլոր հրավերները Բաքու Լեռնային Ղարաբաղի հետ բանակցային գործընթացում միջազգային որեւէ ներգրավումը բացառելու փորձեր են։ Այս ամենն ուղղված է երկրի վրա իրավիճակի փոփոխմանը»,-նկատեց փորձագետը։   

Եթե ադրբեջանական անցակետը մնա իր տեղում, ապա դա, նրա գնահատմամբ, կասկածի տակ կդնի անվտանգության ողջ ճարտարապետությունը, որը ստեղծվել է 2020 թվականից հետո: «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային կետը չի կատարվում, իսկ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ խախտում է այն, ապա դա կասկածի տակ է դնում ընդհանրապես բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում եւ հետագա բոլոր գործընթացները։ Երաշխիքներ չկան, որ ինչ-որ նոր փաստաթուղթ կամ ինչ-որ նոր գործընթաց կարող է որակապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»,-եզրափակեց Տիգրան Գրիգորյանը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ