News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Էկվադորի Գուայաքիլ նավահանգստային քաղաքում զինված հարձակման հետեւանքով 10 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու դատախազությանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հրացան և 9 մմ տրամաչափի ատրճանակներ, հայտնել է Էկվադորի դատախազությունը Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այս պահին մեր քննչական և հետախուզական ստորաբաժանումները օպերատիվ գործողություններ են իրականացնում՝ հանցագործներին բացահայտելու համար», - գրել է Ազգային ոստիկանությունը Twitter-ում։

Էկվադորի կառավարությունը ապրիլի սկզբին արտակարգ դրություն է հայտարարել Գուայաքիլում և հարակից շրջաններում՝ փորձելով զսպել խաղաղօվկիանոսյան նավահանգստային քաղաքում բռնությունների աճը: Այս միջոցը ներառում է պարետային ժամ ժամը 01:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հարավամերիկյան երկիրը վերջերս թույլ է տվել խաղաղ բնակիչներին զենք կրել և օգտագործել անձնական պաշտպանության համար՝ հանցագործության աճի ֆոնին, որի համար կառավարությունը մեղադրում է թմրանյութերի խմբավորումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ