News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Էր Ռիադում Իրանի դեսպանությունը, ինչպես նաեւ գլխավոր հյուպատոսությունն ու Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը Ջիդայում վերականգնել են աշխատանքը, շաբաթ օրը IRIB գործակալությանը տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Իրանի Իսլամական Հանրապետության երեք ներկայացուցչություն՝ դեսպանությունն Էր Ռիադում, գլխավոր հյուպատոսությունը եւ Ջիդայում Իրանի ներկայացուցչությունը Իսլամական համագործակցության կազմակերպությունում սկսել են աշխատել սովորական ռեժիմով»,- Քանաանիի խոսքերը մեջբերել է IRIB գործակալությունը։

Քանաանին նշել է, որ սա ներկայացուցչությունների  աշխատանքի վերականգնման առաջին փուլն է, եւ հույս է հայտնել, որ նրանք լրիվ ծավալով կսկսեն աշխատել նշված ժամկետում։

Մարտի սկզբին Թեհրանը եւ Էր Ռիադը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ դեսպանությունների աշխատանքը երկու ամսվա ընթացքում։  Պայմանավորվածությունը, որը, մասնավորապես, նախատեսում է ավիահաղորդակցությունների, պաշտոնական այցերի եւ համագործակցության վերականգնում անվտանգության ոլորտում, իրենց ստորագրությամբ հավաստել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլին տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ