News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի` քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի  հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարեւորագույն հարցեր:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով 120.000 հայ փաստացի գտնվում է պատանդի կարգավիճակում, զրկված է կյանքի, ազատ տեղաշարժի, առողջության, կրթության իրավունքներից, որոնք երաշխավորված են միջազգային մի շարք կոնվենցիաներով եւ փաստաթղթերով: Նա նշել է, որ այդ իրավիճակում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը դարձել է հրատապ անհրաժեշտություն, որը հնարավորություն կտա փրկել շրջափակման մեջ հայտնված 120.000 մարդու կյանք:

Իր խոսքում, ի թիվս այլ անվտանգային հարցերի, պատգամավորը հիշատակել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին, որոնց հետեւանքով Սոթքի 800 աշխատակից 1 շաբաթից ավելի հարկադիր պարապուրդի մեջ է հայտնվել:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին` իր խոսքում մատնանշելով մարդկանց` շարունակ խախտվող իրավունքները:

Հանդիպումների մասնակիցները շոշափել են բոլոր կարեւորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ