
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումները այսօր նույնպես շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բադալյանը հայտնեց, որ ըստ նախնական ծրագրի՝ քննարկումների վերջին օրը վաղն է։ Թե ինչ օրակարգով՝ նախարարությունը կհայտնի ավելի ուշ։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: