News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Միջազգային իրադրությունն ուղիղ  ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության  գնահատականի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է նաև ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա: Մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացված են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների: Այսինքն՝  այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր  անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ», - ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով, մեր ռազմավարական խնդիրն է, այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել, բայց ինչ ձևերով ու միջոցներով է հնարավոր դա անել. «Կկարող է լինել վարկած կամ առաջարկ, մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը։ Դա մոտեցում է, բայց դա փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունը կապահովվի»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. «Հիմա հաջորդ հարցը. արդյո՞ք իրատեսական է կամ հնարավոր է խաղաղությունը։ Այո հնարավոր է, բայց նաեւ պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։

Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ առաջինը խաղաղության հասնելու քաղաքական կամք, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Խնդիրն այն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել  Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար:

Որովհետեւ, այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, կարող են լինել տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է  այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Հետևաբար մեր խնդիրն է՝ իրատեսությունը, ընդունելիությունն ու հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանասավորել ու բերել մի հարթության վրա։ Ինչքանո՞վ հնարավոր կլինի չեմ կարող ասել, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես կարող եմ միանշանակ ասել»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե մենք քայլում ենք ականապատ դաշտի միջով. «Ինչքան քայլում ենք այն ականապատ դաշտի միջով, այնքան ականներն ավելի խտանում են. սա մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքեր ու ճկունություն», - հավելեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ