News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին կարելի է միանալ նաև Երևանում:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում ասվում է. «Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում տեղակայված կետերում տեղում միանալ արցախահայերի պահանջին,  ինչպես նաև  change.org-ում հրապարակված առցանց պահանջագրին, որով կոչ է արվում դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:

Ողջունելի է, որ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս միացել է ստորագրահավաքին՝ կոչ անելով բոլորին մայիսի 4-ին, ժամը 12:00-20:00, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում միանալ արցախահայերի նախաձեռնած պահանջագրին:

Արցախյան խնդիրը միայն արցախցիների խնդիրը չէ, սա ողջ հայության խնդիրն է, և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել արցախահայության շուրջ՝ կոչ անելով  միջազգային հանրությանը, քաղաքակիրթ ողջ աշխարհին դատապարտել Բաքվի հանցավոր քաղաքականությունը և կանխել Արցախի ժողովրդի հայրենազրկումը: Ժամանակն է թոթափել անտարբերությունը և գիտակցել, որ այս հանցավոր անգործությունը կարող է 120 հազար մարդու կյանք և Արցախի կորուստ արժենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ