News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ change.org  հարթակում՝  հրապարակված պահանջագրին:

Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

«Համոզված ենք, որ որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ձեր կողմից ևս կարևորվում է այս պահանջների կատարումը, ուստի կոչ ենք անում ձեզ՝ միանալ  ստորագրահավաքին և ձեր համակիրներին ևս հորդորել միանալ նախաձեռնությանը՝ կանխելու համար արցախահայերի հայրենազրկումը»,-նշվում է նախաձեռնողների՝ խմբակցություններին ուղղված նամակում:

Պահանջագիրն առցանց հարթակում արդեն մոտ 15 հազար ստորագրություն է հավաքել: Նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաք է կազմակերպվել նաև Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Երեկվա դրությամբ պահանջագրին միացած ստորագրությունների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը:

Նախաձեռնության աջակիցների կողմից այսօր Երևանում ևս տեղադրվել են կետեր՝ ստորագրահավաքին մասնակցելու համար:

Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու պահանջագիրը հնարավոր է ֆիզիկապես ստորագրել Երևանում՝

Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում:

«Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Ստորագրահավաքին առցանց հնարավոր է միանալ change.org  հարթակում՝ հղումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ