News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել և ավարտել է 700 ՄՀց և 800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթները։

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված մրցույթների արդյունքում 700 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2 x 20 ՄՀց հատվածի հաղթող է ճանաչվել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, իսկ 800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2x10ՄՀց հատվածի հաղթող՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն։

«Տրամադրված թույլտվություններով սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում 2 տարվա ընթացքում հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում կգործարկվի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանց՝ առավելապես «իրերի ինտերնետ»/ IօT տեխնոլոգիայի ներդրմամբ: Կբարելավվի փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվեն) կապի առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կհիմնվի էլեկտրոնային հաղորդակցության շարժական  կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի նշված մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող՝ ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը։

Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների տրամադրմամբ ապահովվել են 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով), իսկ հետագայում  նաև 1,176 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ներկայումս տարեկան շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտքերը հասցնելով ավելի քան 9,5 մլրդ դրամի»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ