News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ աշխատավայր տանող երկար ճանապարհը կապված է ավելի քիչ ֆիզիկական ակտիվության, ավելորդ քաշի եւ քնի հետ կապված խնդիրների հետ։ Ավելին, կախված այն բանից, թե որտեղ է գտնվում աշխատավայրը, աշխատակիցը նաեւ կարող է ալկոհոլի օգտագործման հակում ձեռք բերել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են համալսարանի կայքում։

Հետազոտության իրականացման համար գիտնականներն օգտագործել են Շվեդիայի առողջական վիճակի երկայնակի զննման, որն իրականացվել է 2012-2018թթ., տվյալները։ Մասնագետներին հաջողվել է ուսումնասիրել 13 հազար մարդու կենսակերպի եւ աշխատավայրի գտնվելու տեղի մասին տվյալները։

Պարզվել է, որ 3 կիլոմետրից ավելի հեռու գտնվող աշխատավայր հասնելը հանգեցնում է ֆիզիկական ոչ ակտիվ վիճակի, մեծացնում է ավելորդ քաշի եւ վատ քնի հավանականությունը։ Մարդիկ, ովքեր աշխատել են ավելի քան 40 ժամ եւ աշխատանքի են գնացել շաբաթը ավելի քան հինգ ժամ, ֆիզիկական ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերել եւ ունեցել են քնի հետ կապված խնդիրներ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր աշխատավայր հասնելու վրա ծախսել են 1-5 ժամ։

«Մեր ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ  մասնակիցներն ունեցել են ալկոհոլիզմի առաջին նշանները, երբ նրանց աշխատավայրը գտնվել է բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող շրջանում կամ բարի կողքին»,- նշել են գիտնականները։

Հեղինակները նաեւ կարողացել են պարզել կատարյալ աշխատավայրը՝ այն պետք է գտնվի տնից 3 կիլոմետր (կամ ավելի քիչ) հեռավորության վրա։ Գիտնականների խոսքով՝ այդ ժամանակ մարդիկ ավելի ակտիվ են եւ ավելի քիչ են ենթակա սթրեսի, ավելի շատ ազատ ժամանակ ունեն, քանի որ այն չեն ծախսում աշխատանքի գնալու ճանապարհի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ