News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանական Daily Mail-ը վերլուծել է, թե տեսանելի ապագայում որ երկրները կարող են ընտրություն կատարել հօգուտ ազատության եւ հրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից։

Ըստ հրատարակության՝ միությունում «անորոշ» ապագա է սպասվում, օրինակ, Հունաստանին։ Հունաստանի եւ ԵՄ գործընկերների միջեւ լարվածության հիմնական աղբյուրը երկրում ստեղծված պարտքի ճգնաժամն էր, որը սկսվել է 2009 թվականից։  Այդ ժամանակ Բրյուսելն առաջ քաշեց ֆինանսական օգնության տրամադրման պայմանները եւ Աթենքից պահանջեց խնայողության խիստ միջոցներ կիրառել։ Հունաստանի իշխանությունները սա համարեցին երկրին նվաստացնելու փորձ։

Միաժամանակ նշվում է, որ այսօր եվրասկեպտիցիզմը Հունաստանում ավելի տարածված է, քան ցանկացած այլ եվրոպական երկրում։ Այս տարվա փետրվարին անցկացված Eurobarometer-ի հարցման համաձայն՝ հույների 53 տոկոսը հայտարարել է, որ հոռետեսորեն է տրամադրված Եվրամիության ապագայի նկատմամբ, իսկ 60 տոկոսը՝ իր անվստահությունն է հայտնել Բրյուսելին։

Daily Mail-ը Եվրամիությունից հիասթափված երկրների թվում նշում է նաեւ Իտալիային։ Վերջին մի քանի տարիների իրադարձությունները ստիպել են երկրի բնակիչներին ավելի քան երբեւէ կասկածի տակ դնել ԵՄ-ն։ Իտալիան մեծապես տուժել է կորոնավիրուսային համավարակի պատճառով եւ ակտիվ քննադատում էր Եվրամիությանը դանդաղության եւ օգնության անարդյունավետության համար:

Իսկ Eurobarometer հարցումը ցույց է տվել, որ իտալացիների միայն 50 տոկոսն է վստահում միությանը, շատերը կարծում են, որ վարչապետ Ջորջ Մելոնին պարզապես ձգում է ժամանակը որոշելով, թե ինչպես թուլացնի Բրյուսելի վերահսկողությունը իր երկրի ներքին գործերին:

Ինչպես նշում է հրատարակությունը, հարթ չեն նաեւ Եվրամիության եւ Ֆրանսիայի հարաբերությունները։ Լինելով դաշինքի հիմնադիր անդամ՝ այս երկիրը երկար տարիներ եղել է ԵՄ-ի ամենաակտիվ քննադատը:

Շատ ֆրանսիացիներ, ըստ Daily Mail-ի, համոզված են, որ երկիրը կորցրել է իր ինքնիշխանությունը՝ հօգուտ Բրյուսելի, եւ այդ պատճառով «Ազգային ժողով» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայում ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։

Eurobarometer-ի հարցման համաձայն՝ Ֆրանսիայի քաղաքացիների 57 տոկոսը չի վստահում Եվրամիությանը, իսկ կեսը թերահավատորեն է վերաբերում դաշինքի ապագային:

«Անվստահելիների» ցուցակում բրիտանական թերթը ներառել է նաեւ Շվեդիային, թեեւ վերապահումով, որ մոտ ապագայում այդ երկրի դուրս գալը դաշինքից քիչ հավանական է։ Այնուամենայնիվ, Daily Mail-ը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ երկրի մեծությամբ երկրորդ կուսակցության՝ «Շվեդ Դեմոկրատների» առաջնորդ Յիմի Աքեսսոնը կոչ է արել վերանայել եւ գնահատել ԵՄ անդամակցության անհրաժեշտությունը։

Նա դեմ է արտահայտվել իր երկրի ներքին քաղաքականությանը Բրյուսելի չափից դուրս միջամտությանը։

Մեծ հավանականությամբ, ըստ հրատարակության հեղինակների, Եվրամիությունը կարող է լքել Հունգարիան, որի նախագահ Վիկտոր Օրբանը վերջերս դարձել է Եվրոպայում վտարյալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր պահպանելու պատճառով։ Բացի այդ, Օրբանի կառավարությունը մեղադրվում է ժողովրդավարական ազատությունները ոտնահարելու եւ սեփական իշխանությունն ամրապնդելու համար պետական ​​միջոցներն օգտագործելու մեջ։

Բուդապեշտի եւ ԵՄ ղեկավարության միջեւ տարաձայնությունները հանգեցրին նրան, որ Հունգարիան զրկվեց համավարակի վերականգնման հիմնադրամներից տասնյակ միլիարդավոր եվրոներից: Միաժամանակ Բրյուսելը մի շարք պահանջներ է դրել, որոնց կատարման համար երկիրը պետք է մի շարք լուրջ քաղաքական բարեփոխումներ իրականացնի։ Ըստ Daily Mail-ի, Օրբանը դժվար թե գնա այդ քայլին։

Eurobarometer-ի հարցման համաձայն՝ Հունգարիայի քաղաքացիների 43 տոկոսը հոռետեսորեն է տրամադրված ԵՄ-ի նկատմամբ, իսկ 44 տոկոսը չի վստահում դաշինքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ