News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Ես կոչ եմ անում ամբողջ հայ աշխարհին կանգնել Արցախի կողքին. ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք պետք է դա ցույց տաք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հորդորելով միանալ ստորագրահավաքին:

«Ես հասկանում եմ, որ ՀՀ կառավարությունն ունի խնդիրներ, դուք որպես պաշտոնյա  մարդիկ, ինչ-որ սահմանափակումներ ունեք, բայց ի՞նչն է ձեզ խանգարում հայ մնալ, մարդ մնալ, ինչն է խանգարում միանալ այս շատ կարեւոր շարժմանը: Դուք, ձեր երեխաները ինչո՞ւ չեն ստորագրել, ո՞ւր եք դուք: Դուք պետք է կանգնեք ու ցույց տաք, որ հայ եք: Բոլորդ խոսում եք Արցախի մասին ձեր տաք տեղերից, ինչու չենք կանգնած Արցախի կողքին: Արցախի համար պայքարը ամբողջ հայկական աշխարհի համար է»,-ասաց նա:

Ռուբեն վարդանյանը հայտարարեց, որ ճգնաժամը շատ մեծ վտանգ է, բայց նաեւ հնարավորություն է. «Այս ճգնաժամը մեզ հնարավորություն է տալիս մաքրվելու, հասկանալու մեր սխալները, կոփվելու: Այս ճգնաժամն է հնարավորություն տալու այս 30 տարվա սխալները թափել մի կողմ, սկսել նոր կյանքով, նոր ձեւով, արդար, թափանցիկ, որ ժողովուրդն ու պետությունը հավատում են իրար ու միասին են կառուցում մեր անվտանգությունը:

Ես ուրախ եմ այսօր ձեզ ներկայացնել այն աշխատանքը, որ արել ենք վերջին 2 ամսում: Դրանց մասնակցել է 4 կուսակցության ղեկավարություն: Շատերը մասնակցել են քննարկումներին, թե ոնց ենք մենք տեսնում ապագա Արցախը: Մենք ունենք ոչ միայն տեսլականը, այլեւ ճանապարհային քարտեզը, ունենք քայլերի կոնկրետ ցուցակը: Մենք դա փոխանցել ենք եւ նախագահին, եւ ԱԺ նախագահին: Ես ուզում եմ ասել՝ եթե դուք չեք անելու, մենք մեկ է՝ անելու ենք»,-ասաց նախկին պետնախարարը:

Նա նաեւ նշեց, որ այսօր բանակում շատ գործ է արվում, որի մասին մարդիկ տեղյակ չեն. «Պետք է ժողովուրդը հասկանա, թե մենք իրար հետ միասին ինչ ենք անում, շփումը պետք է շատ լինի:

Հայրենական պատերազմն այն է, որ բոլորս զինվոր ենք, իսկական ռազմական իրավիճակ պետք է ստեղծվի, պետք է հասկանանք, որ ուրիշ ձեւ չկա: Այո, մենք պետք է սահմանափակենք որոշ օրենքների իրականացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ