News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Դիվանագիտական ​​ակտիվացումը լավ է, բայց կա մի քանի բայց։ Ղարաբաղի շուրջ իրավիճակը դեռ շատ լարված է՝ անցակետ է տեղադրվել, Լաչինի ճանապարհը դեռ փակ է։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով՝ առայժմ խոսքը երկկողմանի պայմանավորվածությունների մասին է, սա շրջանակային համաձայնագիր է, ոչ թե խաղաղության համաձայնագիր։

Նա պարզաբանել է, որ սա կարճ փաստաթուղթ է, որը երկու առաջնորդներ կարող են ստորագրել ընդհանուր սկզբունքների մասին, սակայն այստեղ չի ներառվելու Ղարաբաղի հայերի ապագայի հարցը, իսկ դա առանցքային է։

«Այս փաստաթղթում որևէ դրույթ չի լինելու նաև Նախիջևան տանող ճանապարհի վերաբերյալ։ Եթե ​​համաձայնագիր ստորագրվի, կարծում եմ, որ շատերը թերահավատորեն են վերաբերվում այն ​​հարցին, թե ինչպիսին կլինի ապագան, ինչպիսի ձևաչափ կլինի Ղարաբաղի հարցում»,- ընդգծել է Թոմաս դե Վաալը։

Նա չի բացառել նոր էսկալացիան։ 

«Մենք արդեն շատ ու շատ տարիներ տեսնում ենք էսկալացիա և բանակցություններ, որոնք փոխարինում միմյանց: Չեմ կարծում, որ այս ցիկլը կոտրվել է, հոգեբանական բեկում չեմ տեսնում, հակամարտության լեզուն չի փոխվում հատկապես Ադրբեջանի կողմից, որը դեռ շատ ագրեսիվ հռետորաբանություն է վարում հայերի նկատմամբ։ Հայաստանում նույնպես հոգեբանական մեծ բեկում չեմ տեսնում»,- նշել է փորձագետը։

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն երկու առաջնորդների ստորագրությունն է, այն ավելի լայն աջակցություն է հասարակության մեջ։

«Ես դա չեմ տեսնում: Խոսքը տեխնիկական փաստաթղթի մասին է, ոչ՝ լուրջ խաղաղության»,- ընդգծել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքներին, ապա, նրա գնահատմամբ, չի կարելի հույս դնել ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման վրա։

«Եվրոպական փոքր առաքելությունը տեղակայված է սահմանին որպես փոքր կայունացնող գործոն։ Բայց Բաքուն կտրականապես մերժում է Ղարաբաղում ինչ-որ նոր միջազգային ներկայության գաղափարը։ Ռուսական առաքելությունն այնտեղ հավանաբար գոյատևելու է մինչև 2025 թվականը։ Սակայն, ՄԱԿ-ի որևէ բանաձև չկա, որը կհաստատի այս առաքելությունը։ Ընդհանուր խնդիրը միջազգային բազմակողմ կազմակերպությունների ազդեցության քայքայումն է և տարածաշրջանային ուժերի հզորացումը Կովկասում, այսինքն՝ Ռուսաստանի, Թուրքիայի, մասամբ` Իրանի և մասամբ` Եվրամիության։ Ես կցանկանայի տեսնել բազմակողմ մոտեցում, ինչպիսին է ՄԱԿ-ի բանաձեւը: Դա ավելի լուրջ կլիներ»,- եզրափակել է Թոմաս դե Վաալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ