News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գործողությունների հետևանքով վիրավորումներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող` նույն զորամասի 4 զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են կայազորային զինհոսպիտալ։ 

Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով /4 դրվագ/ (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) ։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։ Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել «Խաղաղության խաչմերուկի» համար
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից…
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ընդդիմադիրներին ակցիան՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ
Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ…
«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց
Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է…
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ Փաշինյան
Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ