ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ադրբեջանական կրակոցների հետեւանքով առաջացած իրավիճակին ծանոթանալու համար գնում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նախարարության փոխանցմամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: