News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ սահմանին վերջին սրմամբ Ադրբեջանը ճնշում է գործադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։ Նա դա որակեց որպես սահմանային հերթական բախում, որը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում եւ Երեւանի վրա ճնշման միջոց է: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին ամենից շատ հետաքրքրում է դեպի Նախիջեւան այսպես կոչված միջանցքի բացումը։ Փորձագետը պարզաբանեց, որ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հեշտացվի մուտքը Նախիջեւան եւ այն միացնի Ադրբեջանի հիմնական մասի հետ:

«Ինչ-որ առումով դա հետաքրքիր է նաեւ Թուրքիային, բայց առաջին հերթին դա ուզում է Բաքուն։ Բացի այդ, Բաքուն փորձում է Հայաստանին ցույց տալ, որ նա միայնակ է։ Եվ Ադրբեջանը դա արդեն ապացուցել է՝ ցույց տալով, որ անում է գրեթե այն ամենն, ինչ ուզում է։ Առնվազն նման տպավորություն է ստեղծում, քանի որ այսօրվա դրությամբ բոլոր հաղթաթղթերը հենց Բաքվի ձեռքում են, որն առաջնորդվում է «կարող ես՝ արա» սկզբունքով»,-նշեց Ֆելգենգաուերը։ Նա կարծում է, որ Ռուսաստանի համար ամենակարեւորն այն է, որ Հարավային Կովկասում հիմա ոչինչ չպայթի, քանի որ Մոսկվան հիմա ժամանակ չունի այդ տարածաշրջանի համար։ «Ռուսաստանի համար կարեւոր է, որ այնտեղ հանգիստ լինի, եւ Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում տիրի Մոսկվայի նկատմամբ համեմատաբար բարեկամական վերաբերմունքը»,-հավելեց ռազմական փորձագետը:    

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:  

Արամ Դանիելյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Խաղաղության խաչմերուկ»-ի համար Հայաստանին 12 մլն եվրո է հատկացրել 
Նախատեսվում է կառուցել տրանսպորտի համար նախատեսված 5 ճանապարհային գոտի...
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել
Նա կարծում է, որ դա առաջացրել է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտությունը, որոնք կշրջանցեն Ռուսաստանը...
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից…
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ընդդիմադիրներին ակցիան՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ
Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չլինեն այդ…
«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց
Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է…
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ Փաշինյան
Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը...
Ամենաշատ