News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը բանակցություններից առաջ կամ հետո միշտ դիմում է սադրանքների, եւ դա ավանդույթ է դարձել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր:

«Ցավոք, նոր գործելաոճ չէ: 1995 թվականից եմ Արտգործնախարարության համակարգում եւ չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչեւ հանդիպումը կամ հանդիպումից հետո. ցավոք, այսպիսի ավանդույթ է ձեւավորվել: Գնահատականը տրվել է թե՛ ԱԳՆ-ով, թե՛ վարչապետի կողմից՝ Կառավարության նիստի բացման ժամանակ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

Հարցին՝ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, փոխնախարարն ասաց. «Առաջընթացը վերաբերում էր ավելի լավ պատկերացումներ ստանալ երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ, դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորինս արեց, որպեսզի ստեղծվեր դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնել այդ դիրքորոշումները: Իհարկե կան մի շարք կարեւորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի արտգործնախարարների մակարդակով Մոսկվայում հանդիպումը եւ կլինեն այլ հանդիպումներ նույնպես»:

Պարույր Հովհաննիսյանի խոսքով` մոսկովյան հանդիպումն ինչ-որ չափով կլինի Վաշինգտոնում բանակցությունների տրամաբանական շարունակությունը, բայց միեւնույն ժամանակ յուրաքանչյուր ֆորմատ ունի իր յուրահատկությունը։

Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում սպասվում է բարձր մակարդակի եւս մեկ հանդիպում, թեեւ Բաքուն դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Դա կլինի Պրահայի ձեւաչափի կրկնությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։

Փոխնախարարի խոսքով` սպասվում է նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը. «Գերմանիայի եւ Ֆրանսիայի մասնակցությունը դրական ներդրում կլինի, քանի որ խոսքը ԵՄ երկու ազդեցիկ երկրների մասին է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության միակ ճանապարհն են Հարավային Կովկասում. ԵԱՀԿ գործող նախագահ
Դիվանագիտություն եւ երկխոսություն. ահա խաղաղության եւ կայունության միակ ճանապարհը...
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
Յան Բորգը խուսափել է պատասխանել...
Ամենաշատ