News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։ Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։ Վերջիններս Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ