News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի կայքում խմբագրվել է Շառլ Միշելի ուղիղ խոսքը:

Նշենք, որ Ադրբեջանի տարածքը կայքում նախ գրվել է 89 600 քառ․ կմ, ապա՝ 86 600 քառ․ կմ, որը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի չափն է։

346144749_800816431139210_2980412450729356946_n.jpg (110 KB)

346108522_781708860277526_7343153124175917765_n.jpg (96 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով  և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89,6 հազ․ քառ կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ