News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցին՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի համատեքստում։

«Օրինակ ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչև 2022 թվականի փետրվարը նրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։ Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում։

Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- նշել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Ամենաշատ